Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար          Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում       Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, կդառնան ռուսական բանակի թիրախ    

22 դեկ 2023 16:54

ՌԴ-ում ինքնաթիռը վայրէջք է կատարել ուղևորի «մահվան» պատճառով. վայրէջքից հետո «մահացածը» անսպասելիորեն գիտակցության է եկել

Եկատերինբուրգից Բլագովեշչենսկ մեկնող ինքնաթիռը վայրէջք է կատարել ուղևորներից մեկի «մահվան» պատճառով. «Ուրալյան ավիաուղիներ»-ի ինքնաթիռը ճանապարհի կեսին վայրէջք է կատարել Սուրգուտում, գրում է News.ru-ն:

Թռիչքի ժամանակ ուղևորներից մեկի ճնշումը բարձրացել է, նա կորցրել է գիտակցությունը: Բորտուղեկցորդներն ու երեք բժիշկ, որոնք գտնվել են ինքնաթիռում, փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, գիտակցության բերել ուղևորին, սակայն ապարդյուն: Օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել՝ դիսպետչերներին տեղեկացնելով, որ ինքնաթիռում դի կա:

Սուրգուտի օդանավակայնում վայրէջքից հետո «մահացածը» անսպասելիորեն գիտակցության է եկել:

Ինչպես պարզվել է, 41-ամյա Ռոման Բ.-ն ուղղակի խորը քնած է եղել։ Այնուամենայնիվ, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ինքնաթիռը թռել է Բլագովեշչենսկ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր