Բախվել են «Lexus» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս էլ բախվել է գազատար խողովակի հենասյանը, կա տուժած          Ապօրինի բերման ենթարկված ՀՀ 23 քաղաքացիների շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում       Սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում է արձանագրվել    

23 դեկ 2023 14:30

Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի.ՀՀ-ում կա մեկ իշխանություն և այդ մեկ իշխանությունը ՀՀ օրինական իշխանությունն է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Փաստորեն, Արցախի կապիտուլյացիան ստորագրած, ամբողջ զինամթերքն ու տեխնիկան հակառակորդին նվիրած, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձին նպաստած Արցախի նախագահը և յուր «պաշտոնյաները» նախ նեղսրտում են, որ Հայաստանում աշխատավարձ չեն ստանում, հետո էլ խոսում Հայաստանի Հանրապետության ներսում ինչ-որ ինստուտուտների գործարկման մասին:
Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես ՀՀ օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները:
 
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը ընտրել է իր լեգիտիմ Ազգային ժողովին, Վարչապետին, ձևավորել ինստիտուտներ և վերջ: Հայաստանում կա մեկ իշխանություն և այդ մեկ իշխանությունը Հայաստանի օրինական իշխանությունն է:
 
Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից:
 
Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները` խստագույնս պատժվելու են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր