Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

23 դեկ 2023 10:54

ՔՊ-ում վայնասուն է սկսվել Արցախի լուծարման փաստաթղթի չեզոքացման առիթով. Ոնց կարող է որևէ մեկը համարձակվել չեղարկել կապիտուլյացիան

2 ամիս առաջ ՔՊ-ն Սամվել Շահրամանյանին մեղադրում էր ուժի ակնհայտ սպառնալիքի տակ, այլընտրանքի բացակայության պայմաններում փաստաթուղթ ստորագրելու մեջ:

Երեկ Շահրամանյանը հայտարարել է, որ այդպիսի (ի սկզբանե անօրինական) փաստաթուղթ այլևս գոյություն չունի:

Ու.....

ՔՊ-ում վայնասուն է սկսվել այս առիթով. «Ոնց կարող է որևէ մեկը համարձակվել չեղարկել կապիտուլյացիան, չէ որ քանի մենք կանք կապիտուլյացիան պետք է հավերժ լինի» փաստացի սա են ասում ՔՊ-ականները:

Եթե այսքան լավ չճանաչեինք այս մարդկանց, կարելի էր զարմանալ ինչու են այդքան շահագրգռված անօրինական փաստաթղթի գոյությունով, որի միակ շահառուն Ալիևն է:

Բայց դե ՔՊ-ի ու Ալևի և´ շահերը, և´ հռետորաբանությունը վաղուց նույնական են ու իրենք իրենց ամեն քայլով դա ապացուցում են:

Իսկ հայկական ցանկացած իշխանության պարագայում սա քայլ է, որը կարելի է օգտագործել և´ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, և´ Ադրբեջանի հետ բանակցություններում:

Քրիստինե Վարդանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր