Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում          22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է       35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել    

26 դեկ 2023 11:10

Այն ո՞վ էր ասում, թե Սերժը Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում․․․ երբ միջազգայնորեն՝ դրսի մեծերի հետ այլ բան ես պայմանավորվում․․

«Այն ո՞վ էր ասում, թե Սերժը Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում․․․ Հո լեզվին տալով չէ՞․․․․ Հո սեփական տանը «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» դատարկախոսությունը կրկնելով չէ՞, երբ միջազգայնորեն՝ դրսի մեծերի հետ այլ բան ես պայմանավորվում․․․»:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:


 
«2013-ի դեկտեմբերի վերջին Ղազախստանի նախագահ Նազարբաևը պահանջել էր ԵԱՏՄ մտնելուց առաջ հստակեցնել Հայաստանի միջազգային սահմանները Ադրբեջանի հետ․․․


Հայաստանի «մուտքը» ԵԱՏՄ թույլատրվեց, մինչ դա ամռանը Ալիևի նամակն Աստանայում ընթերցած Նազարբաևը վետո չդրեց, ինչը նշանակում է՝ Հայաստանը իր համար ու ԵԱՏՄ երկրների նախագահների համար հստակեցրել էր իր սահմանները Ադրբեջանի հետ․․․․


Հետևաբար, հարց է ծագում, չէ՞, Սերժ Սարգսյանի, Նազարբաևի, Պուտինի, Լուկաշենկոյի միջև համաձայնեցված Հայաստան-Ադրբեջան սահմանը Վարդենիսից կամ Գորիսից արևելք որտեղո՞վ էր անցնում․․․ Հստակ է, չէ՞, նաև, որ այն Ակնայով կամ Տիգրանակերտով կամ Հորադիզով չէր անցնում․․․»,- գրել է նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր