Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

26 դեկ 2023 13:31

«Արևմտյան ադրբեջանցիները»՝ իրենց «պատմական հայրենիք» պետք է վերադառնան. Միլի մեջլիսը հայտարարությունը

Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների» (չակերտները՝ Tert.am)՝ իրենց «պատմական հայրենիք» (չակերտները՝ Tert.am) վերադառնալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:


Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վստահության ամրապնդման միջոցներից է «արևմտյան ադրբեջանցիների» (չակերտները՝ Tert.am) վերադարձի ապահովումը իրենց «պատմական հողեր» (չակերտները՝ Tert.am)։


Հայտարարության մեջ նշվում է, որ «ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում» (չակերտները՝ Tert.am) և որ այնտեղ ապրող «բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին» (չակերտները՝ Tert.am)։


«Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում «արևմտյան ադրբեջանցիների» (չակերտները՝ Tert.am)՝ «իրենց նախնիների հայրենիք» (չակերտները՝ Tert.am) վերադառնալու իրավունքի ճանաչումն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման կարևորագույն գործիքներից է։ Սա կարևոր քայլ կլինի երկու պետությունների միջև իրական խաղաղության հասնելու և տարածաշրջանում համակեցության միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր