Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

27 դեկ 2023 13:31

Ռոբոտը արյունով ներկել է գործարանի տարածքը. հարձակվել է աշխատակցի վրա անսարքության պատճառով

Tesla-ի ինժեների ԱՄՆ Տեխաս նահանգի գիգաֆաբրիկաներից մեկում ենթարկվել է ռոբոտի հարձակման, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին։


«Ռոբոտը հարձակվել է Tesla-ի ինժեների վրա՝ Տեխասում ընկերության գիգաֆաբրիկայի անսարքության ժամանակ»,- գրում է հրատարակությունը։


Պարբերականի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին, երբ բանվորին բռնել է մեքենան, որը նախատեսված էր նոր ձուլված ալյումինե մեքենաների մասերը տեղափոխելու համար։ Դրա պատճառով աշխատակիցը բաց վերք է ստացել, և ռոբոտը արյունով ներկել է գործարանի տարածքը։




Ինչպես հրապարակմանը հայտնել է փաստաբան Հաննա Ալեքսանդրը, ով ներկայացնում է Տեխասի Tesla գիգաֆաբրիկայի աշխատակիցների շահերը,  ընկերությունը նվազեցնում է միջադեպերի քանակը՝ հարկային արտոնություններ ստանալու համար։ Մասնավորապես, գործարանի շինարարության ժամանակ աշխատակիցներից մեկը մահացել է ջերմային հարվածից, իսկ շատերը վնասվածքներ են ստացել, որոնք չեն արձանագրվել պաշտոնական հաղորդագրություններում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր