«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 դեկ 2023 10:01

Արևմուտքը չի ձգտում խաղաղություն հաստատել Հայաստանում.ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության մասին քննարկումները վնասակար են

Ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում՝ համաձայն պայմանագրի, հանրապետության տարածքում դրա նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները մենք վնասակար ենք համարում։ Այնտեղ դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով, առաջին հերթին, ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա»,- ասել է նախարարը։


Լավրովը նշել է, որ այսօր ռուս զինվորականները «առանցքային տարր են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում»։
***
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ամբողջ Հարավային Կովկասին, նրանց խնդիրն է դուրս մղել Մոսկվային: Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Հայաստանն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ։ Ավելին, դրանք հնարավոր չի լինի կանգնեցնել արեւմտյան խաղացողների օգնությամբ։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել հանրապետությունում և ամբողջ Հարավային Կովկասում»,- նշել է ռուս նախարարը։




«Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»,- հավելել է Լավրովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր