Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին       ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը    

28 դեկ 2023 11:55

Պատուհանի փեղկը հանելով՝ մուտք է գործել տուն և բռնի ուժով սեռական հարաբերություն ունեցել տուժած անձի հետ. պատճառել է 90000 ՀՀ դրամի գույքային վնաս

Ա․ Ղ․-ին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Հ․ Մ․-ի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս  հետ։

Գործը դատարան ստացվել է 2023 թ․-ի դեկտեմբերի 12-ին։ Այն մակագրվել է դատավոր Արտյոմ Ղազարյանին։

Iravaban.net-ը  փոխանցում է,որ Ա․ Ղ․-ն պատուհանի փեղկը հանելու միջոցով ապօրինի մուտք գործերով միայնակ բնակվող Հ․ Մ․-ի բնակարան, նախ բռնություն գործադրելու միջոցով, նրա կամքին հակառակ  սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ,  որից հետո  կրկին բռնություն գործադրելով հափշտակել է Հ․ Մ․-ի կողմից կրվող մեկ զույգ ոսկյա ականջօղերը, մեկ հատ ոսկյա և մեկ հատ արծաթյա մատանիները՝ վերջինիս պատճառելով 90000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նշենք, որ նախնական դատալսումները կսկսվեն 2024թ․-ի հունվարի 11-ին՝ ժամը 14։30-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր