Եւս մեկ խրախուսող նորմ. Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը...
![Եւս մեկ խրախուսող նորմ. Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը... Եւս մեկ խրախուսող նորմ. Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը...](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-01/1705164159_n-pashinyan.jpg)
Նա նաեւ հայտնեց, որ նախատեսված է եւս մեկ խրախուսող նորմ, որը վերաբերվում է ոչ միայն տեխնիկական միչոցներով հայտնաբերված, այլ նաեւ ոստիկանության ծառայիղի կողմից արձանագրված խախտումներին։
«Մասնավորապես, եթե վարչական ակտի հասցեատերը որոշում է իրեն հանձնվելուց-ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարել գումարի առնվազն 50%-ը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված», — ասաց նա։
Վարչապետը նշեց, որ ըստ էության նախագծով ստացվում է, եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը՝ մյուս կեսը համարվում է վճարված. «Երկրորդը հետեւյալն է, որ եթե քաղաքացին police.am կայքում գրանցվում է եւ ասում է իմ ծանուցումները պետք չէ թղթային տարբերակով ուղարկել, ինձ ուղարկեք էլեկտրոնային եղանակով՝ դրա համար եւս 5% զեղչ է ստանում»։