Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ          Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ       ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին    

28 դեկ 2023 15:57

Այնպես որ, ունենք նաև պլան Բ. անիմաստ է ենթադրել, որ ներխուժելու ենք, որպեսզի այդ միջանցքը պարտադրենք Չենք կարող Հայաստանին ստիպել

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Guardian-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, Նախիջևանի հետ կապին և միջին միջանցքի գործարկմանը։


Ամիրբեկովը, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը մեզ համար վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն ազգային անվտանգության, այլև միջին միջանցքի համար այլընտրանքային երթուղի ապահովելու տեսանկյունից։ Մենք այլևս չենք կարող ժամանակ կորցնել: Երեք տարի անց Հայաստանը նույնիսկ չսկսեց 42 կիլոմետրանոց հատվածի տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Իհարկե, մենք չենք կարող ստիպել Հայաստանին՝ կատարել այն, ինչ նրանք իրենց վրա են վերցրել, և անիմաստ է ենթադրել, որ մենք ներխուժելու ենք, որպեսզի այդ միջանցքը պարտադրենք ուժով կամ նման մի բան։ Այսպիսով, մենք որպես պլան Բ դիմել ենք Իրանին՝ նրա տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցություն կառուցելու համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր