Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

29 դեկ 2023 11:10

Այսօր ՀՀ բանկերում և փոխանակման կետերում բոլոր արտարժույթները թանկացել են

Այսօր ՀՀ բանկերում և փոխանակման կետերում բոլոր արտարժույթները թանկացել ենՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.19 դրամ՝ դեկտեմբերի 28-ի համեմատ թանկացել է +0.08 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 404 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝407.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 404 դրամ է, վաճառքը՝ 408.50 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 440.72 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`452.50 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 444 դրամ է, վաճառքը՝ 451 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.34դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.55դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.40դրամ, վաճառքը`4.40 դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր