Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

29 դեկ 2023 13:57

Իրանը փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում.առաջացել է վակուում նաև մեր տարածաշրջանում, որի համար Իրանը կպայքարի

Իրանի ԱԳ նախարար հոսեյն Ամիր Աբդոլլահիանի Հայաստան այցի առանձնահատկություններն է իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել իրանագետ Արմեն Պետրոսյանը։


«Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի, անցկացրած հանդիպումների համատեքստում կարելի է առանձնացնել մի շարք կարևոր արձանագրումներ։



1. Իրանը փորձում է առավելագույնս օգտվել տարածաշրջանային նոր իրողություններից և ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում։ Մասնավորապես, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում խորացող խնդիրները, դրանով նաև Ռուսաստանի ազդեցության նվազումն ամբողջ տարածաշրջանում, Իրան-ԵԱՏՄ համագործակցության խորացումը, Թուրքիայի շարունակվող միակողմանի աջակցությունն Ադրբեջանին և Հայաստանի նկատմամբ չդադարող երկկողմ սպառնալիքները, Արևմուտքի դիրքերի ամրապնդման քայլերը Վրաստանում առաջացրել են քաղաքական ազդեցության որոշակի վակուում նաև մեր տարածաշրջանում, որի համար փորձում է պայքարել նաև Իրանը։


2. Տարածաշրջանում ամրապնդվելու համատեքստում առաջին հերթին տարածաշրջանային մրցակիցների՝ Ռուսաստանի, Թուրքիայի հետ մրցակցությունը կառավարելու նպատակով Իրանն առաջ է մղում «3+3» ձևաչափը՝ որպես տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար ամենաբարենպաստ միջավայր։ Դրանով Թեհրանը, բնականաբար, փորձում է կանխել իր համար ռազմավարական նշանակության մեկ այլ խնդիր՝ սեփական հարևանությամբ Արևմուտքի դիրքերի մարապնդման նպատակային ջանքերը։


3. Հայաստանում ազդեցության աճի նպատակով Իրանը փորձում է կիրառել փափուկ ուժն ու քաղաքական հռետորաբանությունը՝ բարձրաձայնելով տևական ժամանակ կանգնեցված էներգետիկ նախագծերի իրականացման, ենթակառուցվածքների կառուցման մասին, հերթական անգամ ընդգծելով Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և այլն։


Աշխարհում և տարածաշրջանում շարունակվող և ավելի ու ավելի խորացող դիմակայություն/մրցակցությունը նոր մարտահրավերներ, բայց նաև հնարավորություններ է ստեղծում գրեթե բոլոր դերակատարների համար։ Որոշները կարողանում են օգտվել ստեղծված իրավիճակից, որոշները՝ տանուլ տալիս։ Իրանի դեպքում՝ Մերձավոր Արևելքում վերջին շրջանում ազդեցության նվազում արձանագրող Իրանը փորձում է ամրապնդվել Հարավային կովկասում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր