Երևանում դիսպետչերական կետերից մեկում տեղադրված բիոզուգարանն անհայտ անձինք նետել են ձորը          «BMW»-ն կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան տուժածներ       Ռուսաստանը և ԱՄՆ-ն դեռ չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումը    

30 դեկ 2023 11:25

Առաջին անգամ եմ բարձրաձայնում, պետական ռեկետի արդյունքում ինձ այդ գումարը չի վճարվել. Արամ Նիկոլյան

«Պետական ռեկետի, չեմ վախենա այդ բառն ասել, արդյունքում Եվրոպայի ծանրամարտի առաջնության` իմ աշխատանքի գումարն ինձ չի վճարվել։ Ես երբևէ չեմ խոսել այդ մասին, առաջին անգամ եմ բարձրաձայնում»,- «Առանց տաբուների» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է դիզայներ Արամ Նիկոլյանը։

Նա նշել է՝ իր համար դա խնդիր չէ, կաշխատի այդ գումարը։

Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ նա  այրեց ադրբեջանական դրոշը։

«Իմ արարքը իմ երկրում թշնամու դրոշն այրելն էր։ Այդ օրը Համալիրի առջև բարձրացվելու էր թշնամու դրոշը։ Հիշեցնեմ, որ այդ օրը չորս տղաների թաղումն էր, որոնք Հայաստանի սուվերեն տարածքում սպանել էին, ու համալիրից Եռաբլուր մոտ 300 մետր հեռավորություն է»,-ասում է Նիկոլյանը։

Նիկոլյանն ասում է` չնայած դրանից հետո իրեն ազատեցին Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից և պետական նախագծերում մասնակցությունից, բայց չի զղջում իր արարքի համար։

«Ես` որպես իմ երկրի քաղաքացի, ունեի անհամաձայնություն, ու այդ պահին ունեի հնարավորություն այն արտահայտելու։ Ինձ հաճախ հարցնում են` հիմա էլ կանեի՞, ու ես ասում եմ` այո», - նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր