Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

30 դեկ 2023 11:50

Արեն Մկրտչյանը՝ «գողական ապերներից» ծեծ ուտելու լուրերի մասին

ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հերքել է Ալավերդիում ծեծվելու մասին տեղեկությունները։


«Սիրելի հայրենակիցներ, Ալավերդիում տեղի ունեցած իմփիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իմ բարի համբավը։ Եվ սա առաջին դեպքը չէ։


Ալավերդիում ես մեր սիրելի համաքաղաքացիներին, բոլորին, տվել եմ միմիայն սեր ու հարգանք, և նրանցից ստացել նույնը։ Մեր համայնքում բոլորը ճանաչում են ինձ, իմ ընտանիքը։ Չի ստացվելու նման էժանագին, ծիծաղաշարժ սուտը, կեղծիքը փաթաթել ինձ, դա իմ մասին չէ։
Սեր, համերաշխություն բոլորիս»,-գրել է նա։


Ավելի վաղ «Հրապարակ»-ը, վկայակոչելով իր բացառիկ տեղեկությունները, գրել էր.


«Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 


Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր