Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

30 դեկ 2023 13:51

Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը քննարկելը տեղին չէ եւ վտանգավոր է

Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը քննարկելը տեղին չէ եւ վտանգավոր է, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Խոսելով Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին՝ նա հիշեցրել է, որ «դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995թ. մարտի 16-ին երկու պետությունների ազգային շահերի վրա հենվելով»։ «Այդ փաստաթղթի 26-րդ հոդվածի համաձայն՝ մեր զինծառայողների ներկայության ժամկետը 49 տարի է, որի ավարտից հետո համաձայնագիրն ինքնաբերաբար երկարացվում է հինգ տարով»,- նշել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ «ռուս զինվորներն ու սպաները շարունակում են արդյունավետորեն ապահովել ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի խաղաղությունն ու անվտանգությունը»։ «Ցանկացած բանավեճ հանրապետությունում մեր ռազմական ներկայության վերաբերյալ համարում ենք վնասակար եւ անտեղի»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր