Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում, արցախցի պատգամավորը Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին          Ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ապա՝ ծեծել, արցունքաբեր գազ կիրառել․ շոշափվում են ոստիկանության պաշտոնյայի և ՔՊ-ական պատգամավորի անունները       Քաղաքացին ինչ անի՝ փողը տա, թուղթը չվերցնի, ինչ է թե TelCell-ի ապարատի մեջ թուղթ չկա, այդպիսի բարեփոխում չեն անում    

03 հուն 2024 14:36

Պուտինը պատրաստվում է «սենսացիոն հայտարարությո՞ւն» անել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ տեղեկատվությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է «սենսացիոն հայտարարություն» անել համաշխարհային անվտանգության վերաբերյալ, կեղծ է։


«Ոչ։ Սա ֆեյք է»,- ասել է նա։


Ըստ Պեսկովի, Պուտինի պատրաստվող հայտարարության մասին հաղորդագրությունները սկսել են հայտնվել Telegram-ալիքներում։


Նախօրեին՝ հունվարի 2-ին, 213 հազարանոց լսարան ունեցող «Politjoystik» Telegram ալիքը, որը վարում է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Մարատ Բաշիրովը, գրել էր, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Պուտինը կարող է «սենսացիոն հայտարարություն անել գլոբալ անվտանգության խնդիրների վերաբերյալ և, մասնավորապես՝ ուկրաինական հարցով»։ Գրառման մեջ նշվում է, որ հայտարարությունը  «վերջնագիր չի լինի, բայց կոշտ կլինի իր պարամետրերով», հայտնում է РБК-ն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր