Տեսանյութ. Կոշիկները տափակացրեք, եղունգները կարճացրեք. մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք          Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»       Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին տժժում են.Աղջիկների շրջապատում տարածած նկարներս փաստում է՝սրանք վերջացած են    

03 հուն 2024 15:19

Հայաստանում արտատարածքային միջանցք ստեղծելու մասին խոսող երկրները պատրա՞ստ են նույնն անել իրենց տարածքում․ Իրանի դեսպան

Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ դեմ ենք տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխություններին․ սահմանների փոփոխությունը մեր համար կարմիր գիծ է, դա Իրանի բարձրագույն իշխանությունների մակարդակով է հայտարարվել, և ոչ ոք չի կարող հետ կանգնել դրանից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանն ընդգծել է, որ այլ երկրի տարածքում արտատարածքային միջանցք ստեղծելու որևէ իմաստ չկա, և որ ամեն երկրի հաղորդակցման ուղիները գտնվում են իր ինքնիշխանությունն այդ տարածքում իրացնող պետության ձեռքում։

«Կարծում եմ՝ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի արծարծումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքիշխանության հետ։ Ինչպես նշված է Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, Հայաստանի տարածքում տարածքային ցանկացած կապ պետք է գործի այդ երկրի ազգային ինքնիշխանության ներքո։ Այն երկրները, որոնք խոսում են Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին, պատրա՞ստ են արդյոք իրենց տարածքում ստեղծել նման արտատարածքային միջանցքներ։ Կարծում եմ՝ պատասխանը բացասական է։ Ուստի, այն, ինչն իրենք իրենց համար չեն ցանկանում, ուրիշների համար ևս չպետք է ցանկանան»,- հայտարարել է Իրանի դեսպանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր