Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են          «Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած       Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, նա հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում    

05 հուն 2024 12:07

Տեսանյութ.Քոչարյանն ինձ տվեց վաստակավոր արտիստի կոչում.Հա՛, ռաբիս եմ, ի՞նչ, բայց տեսեք՝ ի՜նչ երկար մազեր ունեմ

«2006 թվականն էր, այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ տվեց վաստակավոր արտիստի կոչում: Ես կյանքում չեմ մտածել, որ ռաբիսին կամ այն մարդուն, որն իրեն համարում է ռաբիս երգիչ, վաստակավորի կոչում տան:


Ոչ մի ռաբիս կոչում չէր ունեցել»,- «Ներս արի» հաղորդման ամանորյա թողարկման ժամանակ ասել է սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը:


 
Դիտարկմանը՝ հասարակության մեծ մասի կարծիքով Թաթան ռաբիս երգիչ չէ, արձագանքել է. «Հա, բայց ի՞նչ ա՝ չեն ասում: Բոլոր ռաբիսներն էլ՝ մեկը երևանյան ֆոլկ է, մյուսը՝ Լենինականի, Կիրավոկանի:


Ռաբիս երգիչները շատ մեծ գործ են արել մեր երաժշտության համար, կուզեի՝ ճիշտ գնահատվեր: Չեմ ուզում ասեն՝ ռաբիս է ու վերջ, հա՛, ռաբիս եմ, ի՞նչ, բայց տեսեք՝ ի՜նչ երկար մազեր ունեմ»,- կատակել է երգիչը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր