Երևանը դուրս կմնա տարածաշրջանային փոխգործակցության նոր նախագծից.Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը չի ազդի նրա ինքնիշխանության վրա
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-04/1713356945_hiqmed-hajiev.jpg)
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Բաքուն հրավիրել է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը՝ կիսվելու իր փորձով և չափանիշներով։ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն աշխատում է նաև այլընտրանքային լուծումների վրա, ավելացնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը տարեկան մինչև 5 մլն տոննա, ինչպես նաև Իրանի տարածքով այլընտրանքային երթուղի կառուցում դեպի Նախիջևան:
«Երևանն այս դեպքում դուրս կմնա տարածաշրջանային փոխգործակցության նոր նախագծից, և դրա պատճառը միայն նրա քաղաքականությունն է: Թույլ տվեք նաև հստակեցնել, որ Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանի տարածքով երթուղու հնարավորությունն այլևս չի դիտարկվի:
Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ։ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը չի ազդի նրա ինքնիշխանության վրա»,- նշել է Ալիևի խորհրդականը։