Ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ          Հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան       Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը    

06 հուն 2024 22:53

Բնական քսուքի բաղադրատոմս՝ կնճիռներից հեշտությամբ ազատվելու համար

Կանայք 35 տարեկանից հետո պետք է ուշադրությունը կենտրոնացնեն կոսմետիկ միջոցների վրա, որոնց բաղադրության մեջ ռետինոլ և վիտամին А կան: Այն կանանց համար, ովքեր միայն բնական կոմսետիկա են նախընտրում, ներկայացնում ենք կնճիռների դեմ արդյունավետ քսուքի բաղադրատոմս:
Տնային քսուք կնճիռների դեմ

Բաղադրիչները՝
1 ճ. գ. կոկոսի յուղ
1 ճ. գ. նուշի կամ ձիթապտղի յուղ
1 ձվի դեղնուց
1 թ. գ. կալենդուլայի սպիրտային թուրմ

Պատրաստումը՝
1. Կոկոսի յուղը հալեցրու ջրային գոլորշու վրա:
2. Կոկոսի յուղին ավելացու ձվի դեղնուցը և լավ խառնիր: Ավելացրու նուշի յուղը և կալենդուլայի թուրմը: Նորից խառնիր:

Խառնուրդը լցրու ապակե տարայի մեջ և 24 ժամով սառնարան դիր: Երբ միջոցը պատրաստ լինի, կարող ես քսուքն օգտագործել ըստ նշանակության: Այն պետք է քսել դեմքի մաքուր մաշկին և թողնել 30 րոպե: Քսուքի մնացորդները պետք է մաքրել բամբակե սկավառակներով և եռացած ջրով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր