ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ          Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին       Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը».մայիսի 9-ին Սուրբ Գայանե եկեղեցուց՝ դեպի Երևան    

08 հուն 2024 14:40

Ինչպես դառնալ երջանիկ. 6 կարևոր խորհուրդ

Ամերիկյան հոգեբան Շոն Աչորը գիտի, թե ինչ է պետք մարդուն երջանկության համար: Լսեք այս լիովին երջանիկ մարդու խորհուրդները և դարձեք երջանիկ:

Առօրյայի մեջ իմաստ գտեք
Ըստ հոգեբանի, մարդիկ սովոր են մտածել, որ աշխատանքը երջանկության հակառակն է: Դա պետք է փոխել: Նրանց, ում հաջողվում է ընկալել աշխատանքը ոչ որպես առօրյա, այլ որպես կարիերա և կոչում, ավելի հաճախ են իրենց երջանիկ զգում: Նրանք ավելի շատ ուժ և ժամանակ են ծախսում աշխատանքի վրա, բայց և ավելի մեծ հաջողությունների հասնում: Հոգեբանն առաջարկում է մի գեղեցիկ օր առօրյա պարտականությունները ընկալել որպես հիմնական աշխատանքի համար կարևոր գործողություններ:

Մոռացիր վատը, հիշիր լավը
Հոգեբանները բացահայտել են «թեթրիսի էֆֆեկտը», երբ ուսումնասիրում էին այն այդ խաղի վրա խանգարված մարդկանց հոգեբանությունը: Այսօր այս տերմինն օգտագործում է այն իրավիճակի համար, երբ աշխատանքն ամբողջությամբ կլանում է մարդու մտքերը: Հենց դրանում է խնդիրը: Մեծամասնությունն աշխատավայրում զբաղված է խնդիրներ փնտրելով և ժամանակի ընթացքում նրանք սկսում են ամեն ինչում սխալներ փնտրել: Եվ վատը լցվում է նրանց կյանք: Աչորը խորհուրդ է տալիս դառնալ երջանիկ՝ օգտագործելով «թեթրիսի էֆֆեկտը»: Սովորեցրեք ինքներդ ձեզ ամեն օր գրել և հիշեցնել, թե ինչ լավ բան է տեղի ունեցել: Շուտով դա կդառնա լավ սովորություն, և դուք կսովորեք տեսնել կյանքի դրական կողմերը:

Սխալներից օգուտ քաղեք
Խորհուրդը պարզ է՝ մի կենտրոնացեք ձախողումների և սխալների վրա, որովհետև դա սթրեսի է հանգեցնում: Ավելի լավ է դադարեք մեղադրել ձեզ և սխալներից օգուտ քաղեք: Կոպիտ ասած համակերպվեք, որ սխալներ պատահում են, ուղղակի պետք է սովորել կառավել զգացմունքները:

Փոքր նպատակներ դրեք մեծի ճանապարհին
Ձեր համար իրականանալի նպատակներ դրեք: Գլոբալ նպատակին հասնելու ճանապարհին փոքրիկ և հասանելի նպատակներ դրեք: Ցանկանում եք ավելիին հասնել աշխատանքում՝ վերլուծեք և պարզեք, թե ինչն այնպես չի արվել: Եվ ուղղեք սխալները: Այն ըմբռնումը, որ դուք պետք է որևէ բան փոխեք ձեզ երջանկության զգացողություն կպարգևի:

Լավ սովորություններ ձեռք բերեք
«20 վայրկյանի կանոն»-ը հոգեբանների ամենասիրած կանոնն է: Ցանկանում եք ավելի երջանիկ դառնալ, դարձեք ավելի լավը: Ձեզ դուր չի գալիս ձեր կազմվածքը՝ սպորտով զբաղվեք, դուր չի գալիս կարիերան՝ ավելի լավ աշխատեք: Ցանկանում եք նիհարել, օգտակար սնունդ օգտագործեք: Կատարեք ամենօրյա անհրաժեշտ գործողություններ, որպեսզի դրանք սովորություն դառնան:

Մի անտեսեք մտերիմների աջակցությունը
Աչորի խոսքերով, երջանկության համար մարդկանց չի բավականացնում հասարակ մարդկային ջերմությունը: Եթե դուք ամբողջ օրը զբաղված եք աշխատավայրում և ժամանակ չունեք մտերիմներին տեսնելու, որպես կանոն ստանում եք հոգնածություն և դրա հետ մեկտեղ՝ էմոցիոնալ սով, ինչն իրենց հերթին բերում են սթրեսի և նյարդային լարվածության: Երջանիկության մասին խոսք էլ չի գնում: Հենց դրանում է հիմնական սխալը: Սկսեք գնահատել ձեր թիմն աշխատավայրում և մտերիմներին՝ տանը: Լավ հարաբերություններ հաստատեք գործընկերների հետ, ժպտացեք, բարևեք, շփվեք ընդմիջումների ընթացքում: Աշխատանքից հետո շփվեք ընտանիքի անդամների, ընկերների հետ: Քանի որ մարդիկ հակառակն են անում՝ աշխատանքի վրա շատ ժամանակ են ծախսում, իսկ ընտանիքի անդամների հետ ավելի քիչ շփվում, նրանք իրենց դժբախտ են զգում:
Ուղղեք այս իրավիճակը և դարձեք երջանիկ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր