Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար          Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել       Տեսանյութ.Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել    

09 հուն 2024 21:05

ԱՄՆ-ում՝ Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա զոհ

ԱՄՆ մայրաքաղաքի իրավապահները հետաքննում են Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա հրաձգության միջադեպը, պատահարի հետեւանքով կա մեկ զոհ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղի ոստիկանությունից:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա («K Street»-ի վրա). ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել տեղական ժամանակով առավոտյան ժամը 5 - ին (Երեւանի ժամանակով ժամը 14: 00-ին):

«Այնտեղ չափահաս տղամարդ է եղել՝ անգիտակից վիճակում, չէր շնչել, սա սպանության գործ է», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հաստատել է, որ տղամարդը հիվանդանոցում մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր