10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

10 հուն 2024 12:45

Ամբողջ խնդիրն այն է, որ Բաքուն անգամ բանավոր միանգամայն այլ խոսույթ է գեներացնում, որն այնքան էլ չի համապատասխանում Գրիգորյանի պնդումներին

Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Այդ մասին գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, պնդելով, թե «Երևանը նման պարտավորություն է ստանձնել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ»։

«Հայաստանը պարտավորվել է անխոչընդոտ կապ երաշխավորել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, Ադրբեջանի նախագահն այդ դրույթին է հղում անում», - ասել է նա։

Ընդ որում, Ալիևի օգնականը խոսում է կոնկրետ մոդելների մասին՝ հիշատակելով Կալինինգրադը։

20 տարի առաջ Մոսկվայի ու ԵՄ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ, Ռուսաստանի քաղաքացիները իրավունք ունեն Լիտվայի ցամաքային տարածքով Կալինինգրադից հասնել Ռուսաստան՝ հատուկ տարանցման փաստաթղթով․ այս դեպքում ՌԴ քաղաքացիներին անհրաժեշտ չէ Շենգենյան վիզա ունենալ։

Եվ այսպես, մի քանի կարևոր փաստ արձանագրենք:

2022-ի սկզբից Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունն ամբողջական ֆիասկո արձանագրեց: Թյուր ընկալումը, թե հնարավոր է Արցախի զոհաբերությամբ չեղարկել, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի օրակարգը, մեղմ ասած, չաշխատեց: Փաշինյանի «թեթև ձեռքով» Ալիևը կլանեց Արցախը, իսկ հիմա բոլոր միջազգային հարթակներում հաջողությամբ առաջ է մղում «Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության» թեզը, ընդ որում՝ տարբեր ձևսկերպումներով այս խոսույթն օգտագործում են ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաները:

Հայաստանով անցնող տրանսպորտային հաղորդակցությունն, ըստ ամենայնի, ունենալու է արտաքին վերահսկողություն: Փաշինյանն, իբր թե, պայքարում էր ռուսական վերահսկողության դեմ, բայց Սյունիքը դարձրեց աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ:

Երեկ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է. «Ադրբեջանական կողմը բանավոր վստահեցնում է, որ ընդունում է ՀՀ 4 սկզբունքները՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն։ Այս 4 սկզբունքների արձանագրումը նշանակում է բացառում որևէ միջանցքային տրամաբանության»։

Ամբողջ խնդիրն այն է, որ Բաքուն անգամ բանավոր միանգամայն այլ խոսույթ է գեներացնում, որն այնքան էլ չի համապատասխանում Գրիգորյանի պնդումներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր