Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

10 հուն 2024 14:42

Ինֆեկցիոն վարակից մահացության դեպք թիվ 54 մանկապարտեզում. պարտեզի 2 սան տեղափոխվել է բուժհաստատություն

Aravot.am-ի տեղեկություններով՝ տոնական օրերին արտառոց դեպք է գրանցվել Երևանի թիվ 54 մանկապարտեզում:Դեկտեմբերի 28-ին պարտեզի տոնական միջոցառումներից ու հանդեսներից հետո կտրուկ վատացել է պարտեզի դաշնակահարուհու առողջական վիճակը և վերջինս հունվարի երեքին մահացել է:

Պարզվել է՝ նա ունեցել է մենինգոկոկային վարակ (խմբ. ներառում է բոլոր ինֆեկցիաները, որոնք առաջացնում է Neisseria meningitidis-ը, այն առավել հայտնի է որպես մենինգիտի հարուցիչ) ու այդ օրերին աշխատանքի է գնացել: Հունվարի երեքին դաշնակահարուհու մահից հետո մանկապարտեզի սաներին ու աշխատակազմին հրատապ պատվաստել են: Այս տեղեկությունները լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանը:

«Մեզ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը իրազեկել է դեկտեմբերի 31-ի երեկոյան, մեր համագործակցության արդյունքում իմացել են մեր ունեցած պատվաստանյութերի քանակը, ասել ենք՝ ունենք բավարար քանակի:

Դեկտեմբերի 31-ին ճշտումները անելուց հետո հունվարի 1-ից հերթապահությամբ սկսել ենք աշխատել, մանկապարտեզի աշխատակազմից 12 մեծահասակ ենք պատվաստել եւ պարտեզի երեք սան ու ըստ հերթականությամբ սկսել ենք ավելի ինտենսիվ ու մեծաքանակ պատվաստումներ իրականացնել հաջորդ օրերին: Թվով 104 հոգի մեզ դիմել է, ԲԱԿ անալիզ ենք վերցրել, այս պահի դրուՄանկապարտեզի երկու սան այս պահին հոսպիտալացվել են բարձր ջերմությամբ ու այլ գանգատներով: Պարոն Ներսիսյանը նշեց, որ հոսպիտալացված երեխաները հետազոտվել են, վարակի բացասական պատասխան ունեն: Մեր տեղեկություններով՝ մահացած դաշնակահարուհին դեկտեմբերի 31-ին սուր փորացավերով դիմել է բուժհաստատություն, մահացել է հունվարի 3-ին:
Մանկապարտեզի երկու սան այս պահին հոսպիտալացվել են բարձր ջերմությամբ ու այլ գանգատներով: Պարոն Ներսիսյանը նշեց, որ հոսպիտալացված երեխաները հետազոտվել են, վարակի բացասական պատասխան ունեն: Մեր տեղեկություններով՝ մահացած դաշնակահարուհին դեկտեմբերի 31-ին սուր փորացավերով դիմել է բուժհաստատություն, մահացել է հունվարի 3-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր