10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

10 հուն 2024 15:08

Դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում, էդպես չի. պաշտոնանկ չի արվի

Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին երկու զինծառայողի մահվան դեպքերին:

Հարցին՝ արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպե՞տք է հրաժարական ներկայացնի, Քոչարյանը պատասխանեց՝ ոչ։

«Նախաքննության ավարտից հետ պարզ կդառնա՝ ովքեր են տեղի ունեցածի պատասխանատուները: Նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է եղել ինքնասպանություն, եթե ինքնասպանություն է, և ինչո՞ւ է տեղի ունեցել սպանություն, եթե սպանություն է։ Դա պետք է քննվի, և քննելուց հետո նոր պարզ կդառնա մեղավորների շրջանակը: Դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում, էդպես չի։ Եթե էդպես գնանք, այսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում չպետք է լինի»,- ասաց Քոչարյանը։

Պատասխանելով հարցին, թե դեռևս 2018 թվականին վարչապետը հայտարարել էր, որ բանակում մահվան դեպքերը չպետք է լինեն լրատվամիջոցների վերնագրեր, կոնկրետ պատասխանատուներ պետք է լինեն, այս դեպքում ինչո՞ւ չենք տեսնում պատասխանատուներին, Քոչարյանը նկատեց․ «Լավ էլ տեսնում եք, երբ ուզում եք՝ տեսնում եք, երբ՝ ոչ, չեք տեսնում»։

Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի՝ հրազենային վնասվածքով դին: Նույն օրը՝ ավելի վաղ էլ գերատեսչությունը հաղորդել էր մեկ այլ զոհի՝ Կարեն Արայիկի Կարապետյանի՝ հրազենային վնասվածքով դին հայտնաբերելու մասին: Այնուհետև Քննչական կոմիտեն հայտնեց, որ նրան, նախնական տվյալներով, հրազենային վիրավորումը հասցրել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, որը ձերբակալվել է: Այսօր արդեն ՔԿ-ն հայտնեց, որ զոհված ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանն էլ մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր