Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

11 հուն 2024 16:25

Ի՞նչ չեն կարող հանդուրժել հորոսկոպի տարբեր նշանները

Խոյ
Խոյերը երբեք չեն հանդուրժի մեկին, ով անընդհատ քննադատում է իրեն և իր քայլերը, նրանք դա պարզապես տանել չեն կարողանում:

Ցուլ
Ցլերը չեն կարողանում հանդուրժել այն մարկանց, ովքեր երբեք ի վիճակի չեն լինում պայմանավորված ժամանակին ներկայանալ: Նրանք նաև տանել չեն կարողանում նրանց, ովքեր իրենց խոստմանը հավատարիմ մնալու ունակ չեն:
 
Երկվորյակներ
Երկվորյակները չեն հանդուրժում անվստահելի մարդկանց և չեն սիրում, երբ իրենց պարտադրում են տանը մնալ:
 
Խեցգետին
Խեցգետինները չեն հանդուրժում դավաճանությունը: Նրանք տանել չեն կարողանում, երբ իրենց արարքները մնում են չգնահատված:
 
Առյուծ
Առյուծները տանել չեն կարողանում, երբ իրենց փորձում են ինչ-որ մեկի հետ համեմատել, քանի որ նրանք անկրկնելի են:
 
Կույս
Կույսերը չեն հանդուրժում անպատասխանատու մարդկանց, ովքեր միշտ անախորժ պատմությունների մեջ են ընկնում:
 
Կշեռք
Կշեռքները չեն հանդուրժում պրիմիտիվ մարդկանց, ում հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է ուրիշների կյանքը քննարկելով:
 
Կարիճ
Կարիճները չեն հանդուրժում անազնիվ մարդկանց, ովքեր փորձում են իրենց հետ խաղեր խաղալ:
 
Աղեղնավոր
Աղեղնավորները տանել չեն կարողանում մարդկանց, ովքեր առանց լուրջ պատճառի բռնկվում և զայրանում են:
 
Այծեղջյուր
Այծեղջյուրները չեն հանդուրժում հիմար և ալարկոտ մարդկանց:
 
Ջրհոս
Ջրհոսները տանել չեն կարողանում շարունակ քննադատող և իրենց կառավարելու փորձ անող մարդկանց:
 
Ձկներ
Ձկները չեն հանդուրժում, երբ մարդիկ չարաշահում են իրենց բարությունն ու նվիրվածությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր