Նարեկ Նալբանդյանը «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գլխավոր տնօրենին աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից
![](https://www.pastinfo.am/news_images/566/1697041_1/bbbb.thumb.png)
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց պետության նվերը «փակովի» տարբերակով գնած «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ՝ պարզելու, թե ինչու է մարդկանց շահագործում:
«Կխնդրեմ ձեր օրաթերթից ինձ վապշե չզանգեք»,- ագրեսիվ տոնով բղավեց նորահայտ գործարարը:
Երբ փորձեցինք պարզաբանել, թե որն է ագրեսիայի պատճառը, հստակ հարցադրում է եղել, Նարեկ Նալբանդյանը շարունակեց ագրեսիան. «Որովհետև դուք արժանի չեք, որ ես ձեր զանգին պատասխանեմ. ինչ ուզում եք, արեք, վոբշմ»:
Ստացվում է, որ պարտքերով, փակովի տարբերակով տարբեր պրոբլեմատիկ բիզնեսներ ու գույքեր ձեռք բերած, բայց պետությանը «Գոլդեն Փելիսի» գումարը չվճարած և ունեցած պարտքերը հաճախ չմարող
Նարեկ Նալբանդյանը, որ մարդկանց աշխատեցնում, բայց չի վճարում, անգամ անչափահասներին է շահագործում եւ իրեն իրավունք է վերապահում ագրեսիվ վարքագիծ դրսևորել: Չնայած, վաղուց հայտնի արտահայտություն է, որ «ճշմարտությունը բարձրաձայնողին չեն ընդունում»: Ոչինչ, կդիմանանք և կշարունակենք բացահայտումները»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: