Երևանում բախվել են շտապօգնության «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 7-ի համար       Ով է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ»    

12 հուն 2024 10:14

Տեսանյութ.ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին

Տեսանյութ.ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել ԵմենինԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին:

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հութիների հարձակումների:

Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան:

Սաուդյան Արաբիան զսպվածության և տարածաշրջանում էսկալացիան կանխարգելու կոչ է արել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր