Այաթոլլա Ալիռեզա Արաֆին ստանձնել է Իրանի քաղաքականության ղեկավարումը          Իրանը երկու հրթիռային հшրված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազային, որի հետևանքով զnհվել և վիրшվորվել է մոտ 560 ամերիկացի զինվnր. ԻՀՊԿ       Խոր մտահոգությամբ ենք հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հшրվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին    

12 հուն 2024 12:18

Ադրբեջանի նախագահը ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմնավորումներ` Հայաստանի դեմ պատերազմների իրականացման համար

Ադրբեջանի նախագահը ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմնավորումներ` Հայաստանի դեմ պատերազմների իրականացման համարՏարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է.

«Հակիրճ Իլհամ Ալիևի՝ նախօրեի «ծավալուն» հարցազրույցի մասին։

Այն նախընտրական էր, բովանդակային առանցքը նրա 20-ամյա կառավարման պետական գաղափարախոսության՝ «հայատյացության» մի փուլի ամփոփումն էր, նորի ազդարարումը, որը, իր հերթին, Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերների կանխատեսումների լիարժեք հիմք է տալիս։

Ադրբեջանի նախագահը ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմնավորումներ` Հայաստանի դեմ պատերազմների, ամբողջ տարածքի նկատմամբ հավակնությունների, «միջանցքի» նախագծի իրականացման։

Ալիևն իր խոսքի տողատակերում հերթական անգամ ակնարկեց «Արցախը Սյունիքի» դիմաց ադրբեջանառուսական գործարքի մասին։ Այս՝ ոչ հակառուսական ուղեգծի առաջմղմամբ, բնականաբար, ադրբեջանական վարչակարգն ապահովագրում է սեփական կայունությունը և քաղաքականության զարգացման հնարավորությունները՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական բաժանարար գծերի հերթական ընդգծման միջոցով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր