Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 հուն 2024 14:13

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին ՀՀ-ի մեղադրանքները կործանարար են. Չգիտեմ՝ դա ձեռնտու է ինչ-որ մեկին ՀՀ-ո՞ւմ, թե՞ ինչ-որ մեկին՝ արտասահմանում

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին ՀՀ-ի մեղադրանքները կործանարար ենՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով մի շարք հայ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահներն Արցախում չեն պաշտպանել բնակչությանը՝ թույլ տալով էթնիկ զտման իրականացում, նշել է, որ դրանք «ապակառուցողական են ու չեն համապատասխանում իրականությանը»:


Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է երկխոսությունը ՀՀ ԱԳՆ-ի հետ:


«Մենք բազմիցս այս հայտարարությունների առնչությամբ ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացրել ենք: Նշել ենք, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և վստահաբար որևէ բանի չեն աջակցում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Ցավոք, երևի այնտեղ դա ինչ-որ մեկին ձեռնտու է: Չգիտեմ՝ դա ձեռնտու է ինչ-որ մեկին Հայաստանո՞ւմ, թե՞ ինչ-որ մեկին՝ արտասահմանում: Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ կասեմ, որ դրանք փաստերը խեղաթյուրելու փորձեր են՝ պատասխատանվության տակից դուրս գալու համար», - ասել է Զախարովան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր