Թենիսի կորտերի տարածքը կառուցապատման համար տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը

«Եթե 1950-ականներից գործող «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի մասնավոր տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ, ապա «GreenRock Management Group» ընկերությունն այդտեղ կառուցապատում կիրականացնի՝ առանց մրցույթի։ Ուշագրավ է, որ այս գործարքը տեղի է ունենալու Մարետա Գևորկյանի կողմից Երևանին խոշոր գումար նվիրաբերելուց հետո։
Ի դեպ, Evocabank-ը այդ գումարը փոխանցել էր, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքը։ Ուշագրավ է, որ այդ ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասել էր, որ նվիրատվությունը եղել է առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների։
Փաստորեն, այդ նվիրատվությունից ավելի քան կես տարի անց հայտնի է դառնում ընկերությանը առանց մրցույթի Երևանի կենտրոնում տարածք տրամադրելու մտադրության մասին։ Անդրադառնալով «GreenRock Management Group» ընկերությանը՝ նշենք, որ այն հիմնադրվել է 2023 թվականի փետրվարի 21-ին՝ Մարետա Գևորկյանի կողմից Երևանին գումար փոխանցելուց շուրջ 4 ամիս առաջ»,-գրել է աղբյուրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։