«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

13 հուն 2024 09:36

ՔՊ-ականներն արդեն «չափերն անցե՞լ» են, հարստացել մեծ տեմպերով. Փաշինյանը թիմակիցներին նախազգուշացում է տվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ականներն արդեն «չափերն անցե՞լ» են, հարստացել մեծ տեմպերով. Փաշինյանը թիմակիցներին նախազգուշացում է տվել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի ներսում կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, թիմակիցներին նախազգուշացում է տվել՝ ով համարձակվի ներգրավվել կոռուպցիոն որեւէ գործարքի մեջ, ամենայն խստությամբ պատժվելու է:
Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նիստեր է անում ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Այս շաբաթվա ընթացքում ամեն օր վարչության փակ նիստեր եղան, իսկ հինգշաբթի էլ տեղի ունեցավ հանդիպում կուսակցության նախաձեռնող խմբի հետ. այն, ի տարբերություն վարչության նիստի, ավելի լայն կազմով է անցնում:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թիմակիցների հետ այս հանդիպումներն ու կուսակցական նիստերն իսկական դասախոսության ֆորմատով են անցնում: Նիկոլ Փաշինյանը որոշել է իր թիմակիցներին «դաստիարակել» կուսակցության գաղափարներին ու սկզբունքներին հավատարիմ:
Բացի սա, թիմակիցների հետ հանդիպումներին Նիկոլ Փաշինյանի մյուս սիրելի թեման կոռուպցիան է:

Նիստերի ժամանակ խոսում է այդ երեւույթն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին, ՔՊ-ականներին զգուշացրել է՝ կոռուպցիայի համար մեղադրվողներին ներում-բեկում չի լինելու, հեռացվելու են թիմից ու խստորեն պատժվելու:
Հավանաբար, ՔՊ-ականներն արդեն չափերն անցել են, հարստացել մեծ տեմպերով, դրա համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նախազգուշացնել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 13 ․ 01․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր