Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

13 հուն 2024 13:20

Այ մեռելազդաչի, բա ողբերգություն չի ազգիդ մեջ հազարավոր տղաների միտումնավոր զեղասպանելը

Այ մեռելազդաչի, բա ողբերգություն չի ազգիդ մեջ հազարավոր տղաների միտումնավոր զեղասպանելը44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, գրում է. «Ոմն Սևադա Խոջաբաղյան ասում է,եթե զոհվածի ծնողները ողբերգություն սարքեն, էս երկիրը երկիր չի դառնա։ Ուզում եմ ասեմ այ մեռելազդաչի բա ողբերգություն չի ազգիդ մեջ հազարավոր տղաների միտումնավոր զեղասպանելը, բա ողբերգություն չի էտ տղաների կորուստը, որոնք գուցե ապագայում գիտնական, մաթեմատիկ, իրավաբան, բժիշկ, քաղաքականագետ…..դառնային։
 
Դու տարվա մարդ կոչումը ստանձնելով անգամ չես գնահատում մարդկային կորուստը, ազգի կորուստը, քո մոտ էլ ինչ արժեք կամ ինչ սեր պիտի լինի դեպի քո երկիրը։ Մեր երկիրը երկիր էր արդեն ու էն էլ ինչ երկիր, հիմա քո երկրի մեջ չգիտես որ ուղղությամբ գնաս, որ գերի չնկնես։ Իսկ զոհվածի ծնողներին քննադատողը գեթ մեկ օրով թող հայտնվի մեր տեղը, թող ապրի էն ինչ մենք արդեն 3 տարի։ Գուցե ձեր մաթեմատիկայի մեջ գիտակ եք, բայց անարժեք մարդ եք և ուր մնաց թե տարվա մարդ»: 

Ավելի վաղը «Հրապարակ»-ը հարցազրույց էր արել «Մեր ժամանակների հերոսը-2023» մրցանակաբաշխությանը գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչը` գորիսեցի Սեւադա Խոջաբաղյանի հետ: Նա իր խոսքում ասել էր. «Պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնողներ՝ որոշ ծնողների նման, սարքեն ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր