Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

13 հուն 2024 19:35

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարց, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարց. Փաշինյան

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարց, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարց. Փաշինյան32 գյուղերի, որոնց կենսական տարածքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Այս մասին Գավառ քաղաքում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արծվաշենը 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ: Մենք ասու՞մ ենք, որ գյուղը պետք է վերադառնա հայրենի նավահանգիստ։ Այո, ասում ենք։ Երկու տարբերակ կա. Ունենք սահմանի գիծ եւ այդ սահմանի գծից այն կողմ գտնվող էքսկլավը պետք է վերադառնա ՀՀ իրավազորության ներքո, բայց դա պրակտիկ անելու համար ինչ է պետք, մենք պետք է հասկանանք՝ այդ էքսկլավի սահմանը ոնց է սահմանափակվում, իր սահմանը պետքէ  կոնկրետացնենք, որպեսզի պրոցեսը հնարավոր լինի կազմակերպել, հակառակ դեպքում ինչքան է Արծվաշենը, էնտեղ հո գծած չի հողի վրա, պետք է գծել այդ գիծը: Մենք պետք է քարտեզը վերակենդանացնենք, նոր պայմանավորվածություններ ունենանք»,-ասաց նա:

Օրերս իր տված ծավալուն հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ 8 գյուղերի «վերադարձի» հարցը մշտապես օրակարգում է. «Այդ հարցը քննարկվում է Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ժամանակ, այդ թվում՝ Սանկտ-Պետերբուրգում «ոտքի վրա» անցկացրած մեր զրույցի ժամանակ եմ ես բարձրացրել   այդ հարցը։ Այն նաև սահմանազատման հանձնաժողովի օրակարգում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր