Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

15 հուն 2024 09:32

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել էԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

«Դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»,- գրել է նա։ 

Ավելի վաղ նա հայտնել էր, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։

Հիշեցնենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր