Տեսանյութ․Սարգիս Ստեփանյանն Աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Աշխարհի քառակի չեմպիոն          Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու       Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր    

15 հուն 2024 10:16

Կրակոցներ են հնչել Աբովյանում, պատճառը եղել է ավտովթարը

Կրակոցներ են հնչել Աբովյանում, պատճառը եղել է ավտովթարըՀունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել , որ Աբովյան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Արզնու խճուղի, Սևանի, Երևանյան և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Chrysler 200 LX մակնիշի ավտոմեքենաները, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկից դուրս է եկել մի քաղաքացի և իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 գնդակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր