Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

15 հուն 2024 11:02

Իմ համբերությունը ևս ունի սահմաններ.թե իբր ես փողով հարցազրույց եմ տվել ադրբեջանցի գործակալներին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն արձագանքել է իր մասին Յուլյա Անտոնյանի տարածած հայտարարություններին.

«Ֆեյսբուքում կա մի օգտատեր՝ Յուլիա Անտոնյան անունով:

Սույն տիկինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր ես փողով հարցազրույց եմ տվել ադրբեջանցի գործակալներին: Բացի այդ, իր գրածի համատեքստից  երևում է, թե իբր փողի համար լիքը մարդ պատրաստ է հարցազրույց տալ արտասահմանցիներին: Հետո սույն տիկինը վերջում գրում է 7-րդ դասարանի արդեն իսկ մեծ աղմուկ հանած դասագրքի մասին:

Իմ համբերությունը ևս ունի սահմաններ:  Ես հարցազրույց չեմ տվել արտասահմանցու, ես հարցազրույց եմ տվել իմ կողմից շատ հարգված Սեդա Գրիգորյանին: Հարցազրույցի համար որևէ գումար չեմ ստացել: Եվ Սեդան ու ես դարձել ենք ադրբեջանական կեղծարարների զոհը:

Հիմա, Յուլիան գրումա, թե իբր ես փողով հարցազրույց եմ տվել ադրբեջանցի գործակալներին: Ես անվճար, սիրով հարցազրույց եմ տվել իմ կողմից շատ հարգված Սեդա Գրիգորյանին: Ընդ որում, հարցազրույցը տալու համար մեր կողմից պահվել են բոլոր համապատասխան ընթացակարգերը:
Հավանաբար կլինեն մարդիկ, ում համար բավական ցավոտ են իմ մասնագիտական անդրադարձները 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ: Բայց ես այդ թեմային չեմ անդրադառնա հիմա:

Տիկին Անտոնյանը իմ բարի համբավը զրպարտող արտահայտությունների համար այս անգամ արդեն ստիպված կլինի պատասխան տալ դատարանում»։

Հիշեցնենք,  լրագրող Սեդա Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ ինքն ու Միքայել Բադալյանը խաբեության զոհ են դարձել.

«Ես հաստատում եմ Միքայելի գրառման մեջ տեղ գտած տեղեկությունները՝ մեր հաղորդակցության և նկարահանումների անցկացման վերաբերյալ: Երկուսս էլ իրականությունն իմացել ենք այսօր TV5-ի լրագրողի զանգից: Ինձ համար շոկային էր լսել լուրը, ինչից հետո նոր դիտել եմ ադրբեջանական ֆիլմը: Փաստորեն, նման խաբեությամբ հսկայական նկարահանումներ են կատարվել. այդ ֆիլմում իմ կողմից նկարահանված նյութերից են Էրեբունու թանգարանում արված կադրերը, վերջում օգտագործված 4-5 դրոնի կադր: Մնացած նյութն ինձ անծանոթ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր