Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ          Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը       Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն    

15 հուն 2024 11:24

Քաղաքագետը կանխատեսել է Հայաստանում ռուսական բազայի փակումը.«Ռուսներ, հեռացե՛ք այստեղից»

Rossaprimavera.ru–ն գրում է.  Ժողովրդական ճակատի եթերում  քաղաքագետ Վլադիմիր Կարասևն ասել է, թե ուզում են Հայաստանում տեղակայվեն ոչ թե  ռուսական ռազմաբազաներ, այլ ռուսական բազաների փոխարեն լինեն ՆԱՏՕ-ի բազաներ: Քաղաքագետը մեկնաբանել է , թե Բեռլինը շահագրգռված է Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ։


Նրա կարծիքով, հենց որ Եվրոպայից Հայաստան զենք մատակարարվի՝ ռուսների դեմ սադրանքներ կսկսվեն Գյումրիում, որտեղ կա ռուսական ռազմաբազա, վճարովի ազգայնականների հանրահավաքներ կսկսվեն «Ռուսներ, հեռացե՛ք այստեղից» կոչերով։ Քաղաքագետը նաև նշել է, որ դա արվում է այնտեղ ԱՄՆ ռազմաբազաներ տեղադրելու համար։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, և այս և մի քանի այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկել Երևանին։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր