Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 5-ից կարմիր կրակե ձին բախտի ղեկը հանձնում է երեք կենդանակերպի նշանների       Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

15 հուն 2024 19:49

Բաքվում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի

Բաքվում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-իԲաքվում կահույքի արտադրամասում պայթյունի ու հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքի Բինագաթի թաղամասում։ Պայթյունից հետո նաև հրդեն է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել տասնյակից ավել հրշեջ-փրկարարական ու ավելի քան 19 շտապօգնության բրիգադներ։

Հաղորդվում է նաև 24 տուժածի մասին, որոնցից 14-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր