Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

15 հուն 2024 20:22

Իրանն ու Հնդկաստանը պայմանավորվել են Չաբահար նավահանգստի կառուցման շուրջ

Իրանն ու Հնդկաստանը պայմանավորվել են Չաբահար նավահանգստի կառուցման շուրջԻրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի օրը պայմանավորվել են Չաբահար նավահանգստի կառուցման շուրջ, հաղորդում է IRNA-ն:

Իրանի ճանապարհների նախարար Մեհրդադ Բազրպաշը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի հետ հանդիպման ժամանակ վերջնական համաձայնություն է ձեռք բերել երկրի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի զարգացման վերաբերյալ:

Իրանցի նախարարը նաև առաջարկել է ստեղծել համատեղ երկաթուղային կոմիտե՝ երկկողմ համագործակցության ընդլայնման համար՝ նշելով, որ նման ակտը կհանգեցնի տարանցման հնարավորությունների ակտիվացմանը և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի օգտագործմանը։

Այս հանդիպմանը Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը ներդրումներ կատարել Իրանում տրանսպորտային և տարանցիկ նախագծերում և Բազրպաշին հրավիրել է այցելել Հնդկաստան։

Շահիդ Աբբասի անվան նավահանգստի երկրորդ փուլի զարգացումը և ռազմավարական սարքավորումների տրամադրումը բեռնման և բեռնաթափման կարողությունները բարելավելու համար Իրանի կառավարության օրակարգում է Չաբահար նավահանգստում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր