Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ          Տեսանյութ.Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի       Տեսանյութ.Գիտեք Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ չե՞ն բերելու վերաբնակեցնեն՝ անելու են. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը    

16 հուն 2024 12:30

Ինչու են Բաքվում այդքան անհանգստացած Իրանական հրթիռների հարվածների հուժկու պայթյունից

Ինչու են Բաքվում այդքան անհանգստացած Իրանական հրթիռների հարվածների հուժկու պայթյունից«Իրանական գերճշգրիտ հրթիռային հարավածներով Իրաքի և Սիրիայի տարածքում հակաիրանական ուժերի մի շարք՝ այդ թվում՝ իսրայելական հատուկ ծառայությունների կենտրոնակայանի և Թուրքիայի հետ առնչություններ ունեցող ահաբեկչական խմբավորումների, ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունն ակներևաբար անհանգստացնում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբին»,-նման համոզման է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով, բանն այն է, որ արդեն իսկ իրանական փորձագիտական շրջանակերում կարծիքներ են հնչում, որ իրանական բալիստիկ հրթիռների նշանակետեր են նաև արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով օգտագործվող ենթակառուցվածքները։

«Ակնհայտ է, որ նման պոտենցիալ թիրախների շարքում է նաև Արցախից բռնազավթված Վարանդայում կառուցված օդանավակայանը, որն ունի անթաքույց ռազմական նշանակություն և հատկապես կառուցվել է հակաիրանական նպատակներով։

Ուստի իրանական հրթիռների հարվածների հուժկու պայթյունը թեև տեղի է ունեցել Իրաքում և Սիրիայում, սակայն, պատկերավոր ասած, ցնցել է նաև Բաքուն»,-գրել է Ոսկանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր