Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

16 հուն 2024 13:17

«Արտառոց դեպք՝ Երևանում․ ինչ է տեղի ունեցել իրականում. պարզաբանել են լուրը, ըստ որի, իրենց սանը կրակել է 11-ամյա երեխայի վրա

«Արտառոց դեպք՝ Երևանում․ ինչ է տեղի ունեցել իրականում. պարզաբանել են լուրը, ըստ որի, իրենց սանը կրակել է 11-ամյա երեխայի վրաԱռավոտյան «shamshyan.com» կայքը «Արտառոց դեպք՝ Երևանում․ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության 17-ամյա սանը օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Պարզաբանելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, «Դետքը» խոսել է ՈՄԱ-ի փոխտնօրեն Վաղինակ Վարդանովի հետ։

Նա ասել է, որ հունվարի 6-ին Հովհաննես Մացակյանը, որը մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թ․ սկզբին, մասնակցել է ՈՄԱ-ի դասընթացներին, այցելել է ՈՄԱ-ի կենտրոն։ Տարածքում գտնվող հանրակացարանի բակում մշտապես խաղացող երեխաների հետ այդ օրը եղել է նաև Հովհաննեսը։ Խաղի արդյունքում վերջինս խանութից ձեռք բերված խաղալիքով կրակել է 11-ամյա Վոլոդյայի վրա։

«Վոլոդյան և Հովհաննեսը մշտապես գալիս են ՈՄԱ, խաղում միասին, նույնիսկ մեզ հետ հաճախակի սեղանի շուրջ նստում՝ հաց ուտելու։ Չեմ հասկանում լուն ուղտ դարձնելու, դիտումներ հավաքելու նպատակով մեր լոգոն օգտագործելու և ՈՄԱ-ի սանը լինելու փաստը շահարկելու այս մոլուցքը։ Ցանկանում եմ նշել, որ ՈՄԱ-ի դասընթացները վերսկսվել են միայն հունվարի 8-ից՝ դեպքից երկու օր անց, և տարածքում ՈՄԱ-ի որևէ հրահանգիչ չի եղել։ Հորդորում եմ նման բնույթի տեղեկությունը տարածելուց առաջ կապվել նախ մեզ հետ՝ պարզաբանելու, թե իրականությունն ինչպես է եղել»,- նշել է Վաղինակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր