Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

16 հուն 2024 19:33

Հոգեբանական հնարքներ, որոնք տարբեր իրավիճակներում օգուտ կբերեն յուրաքանչյուրին

Հոգեբանական հնարքներ, որոնք տարբեր իրավիճակներում օգուտ կբերեն յուրաքանչյուրին1. Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ով իրեն ամենից ավելի համակրելի է (կամ էլ նրան, ում կուզեր մտերիմ մարդ համարել):

2. Երբ ստիպված եք առանձնահատուկ պատասխանատու կամ կենտրոնացում պահանջող որեւէ բան անել, մի խոսքով` այն, ինչը սովորաբար ձեզ ստիպում է նյարդայնանալ, արժե փորձել ծամոն ծամել կամ էլ նույնիսկ ուտել որեւէ բան: Դա ենթագիտակցական մակարդակում նույնանում է անվտանգության զգացման հետ, որովհետեւ մենք սովորաբար ուտում ենք, երբ մեզ ոչինչ չի սպառնում: 

3. Եթե ինչ-որ մեկը չարացած է մեզ վրա, իսկ մեզ հաջողվում է հանգստություն պահպանել, հավանական է, որ ցասումը դրանից ընդամենը ավելի սրվի: Սակայն հետագայում այդ մարդը կամաչի իր պահվածքի համար: 

4. Եթե տրված հարցին մարդը միայն մասնակիորեն է պատասխանում կամ էլ չափազանց խուսափողական, չարժե նորից հարցնել: Ավելի լավ է ուղղակի լուռ նայել աչքերին: Նա, ամենայն հավանականությամբ, կհասկանա, որ տրված պատասխանը զրուցակցին չի բավարարել եւ կշարունակի խոսել: 

5. Պարզվում է` դեմքի արտահայտությունները կարող են ոչ միայն զգացմունքների հետեւանք լինել, այլեւ հենց զգացմունքներ առաջացնել: Հետադարձ կապը գործնականում անխափան է աշխատում, այդ պատճառով նրանք, ովքեր ուզում են իրենց երջանիկ զգալ, պիտի հնարավորինս ավելի հաճախակի եւ լայն ժպտան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր