Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար          Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին       Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»    

18 հուն 2024 11:40

Տեսանյութ.Ալիևը կարող է ունենալ նաև աքլորանալու օրակարգ, բայց մեզ պետք է հետաքրքրի Հայաստանի շահը․ ՔՊ պատգամավոր

Տեսանյութ.Ալիևը կարող է ունենալ նաև աքլորանալու օրակարգ, բայց մեզ պետք է հետաքրքրի Հայաստանի շահը․ ՔՊ պատգամավորԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է պատերազմի օրակարգ ունենալ, նախընտրական շրջանում նա կարող է ունենալ նաև աքլորանալու օրակարգ, բայց մեզ պետք է հետաքրքրի Հայաստանի շահը։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ այս պահին  մեր երկրի շահերից է բխում խաղաղության օրակարգը։

«Երբ ՀՀ վարչապետը, մեր լիդերը խոսում է  խաղաղության նկրտումների մասին և ներկայացնում է  մեր պատկերացրած խաղաղության ճանապարհը, նա այդ ժամանակ ոչ միայն հանրության հետ է խոսում, Ալիևի հետ է խոսում, այլ ամբողջ աշխարհի։

Ես չեմ կարծում, որ որևէ փուլում պետք է խաղաղության օրակարգը  համարենք ձախողված»,- հույս հայտնեց իշխանական պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր