5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

19 հուն 2024 14:44

Բժիշկ Մյասնիկովը զգուշացնում է՝զերծ մնացեք ջերմիջեցնող ու ցավազրկող դեղամիջոցներից

Բժիշկ Մյասնիկովը զգուշացնում է՝զերծ մնացեք ջերմիջեցնող ու ցավազրկող դեղամիջոցներիցՊարացետամոլը վարակիչ-բորբոքային հիվանդությունների բուժման համար նախատեսված բազմաթիվ փոշի-դեղերից է, սակայն շատերը դրան ուշադրություն չեն դարձնում: Բժիշկը կոչ է անում ուշադիր կարդալ հայտնի դեղերի բաղադրությունները։

Բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է պարացետամոլի ընդունման հակացուցումներից։

Մասնագետը զգուշացրել է, որ ջերմիջեցնող ու ցավազրկող դեղամիջոցը կարող է վտանգավոր լինել չափաբաժինը չարաշահելու ու քրոնիկ հիվանդությունների դեպքում: Այն նաև չի կարելի օգտագործվել ալկոհոլի կամ խումհարի ախտանիշների ժամանակ, քանի որ դա կшրող է բարձրացնել լյարդի ծանրաբեռնվածությունը և հանգեցնել թունավորման։

Մյասնիկովը ավելացրել է, որ լյարդի հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է պարացետամոլ օգտագործեն։ Խոսքը հետևյալ հիվանդությունների մասին է՝ վարակիչ հեպատիտը, ցիռոզը կամ ստեատոհեպատոզը (լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն — խմբ.):

«Չի կարելի օրական երեք գրամից շատ օգտագործել։ Եթե հաբը հինգ հարյուր միլիգրամ է, ապա, համապատասխանաբար, վեց հաբ, եթե մեկ գրամ է, ապա ոչ ավելի, քան երեք հաբ, քանի որ չորս գրամն արդեն կարող է լյարդի թունավորում шռաջացնել», — ընդգծել է բժիշկը:

Մյասնիկովը հիշեցրել է, որ պարացետամոլը ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների բուժման համար նախատեսված փոշու տեսքով բազմաթիվ դեղամիջոցներից է, սակայն ոչ բոլորն են դրան ուշադրություն դարձնում:

Մյասնիկովն шսել է` որոնք են տնային դեղատուփի ամենավտանգավոր դեղերը

Ավելի վաղ մասնագետը խոսել էր հայտնի ցավազրկողների՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի մահացու վտանգի մասին: Դրանց գլխավոր թերությունն шյն է, որ նման դեղամիջոցները չափազանց վնասակшր են ստամոքսի համшր։ Բացի այդ, դրանք կարող են արյունահոսություն առաջացնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր