Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

22 հուն 2024 12:46

Շտապօգնության ծառայությունը երբեմն ուշանում է. շուտով կլինի ծառայություն` մատուցել նաև մոպեդներով

Շտապօգնության ծառայությունը երբեմն ուշանում է. շուտով կլինի ծառայություն` մատուցել նաև մոպեդներովՀունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապ բուժօգնության ծառայության կողմից իրականացվել է 19595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ կանչերը 11 տոկոսով ավելացել էին դեռ 2023 թվականի դեկտեմբերին: Կանչերի ընդհանուր թիվը դեկտեմբերին եղել է 26854:

Դավիթ Կարապետյանը անդրադարձավ նաև շտապօգնության չափորոշիչները հաստատելու մասին հարցին: Ըստ նրա՝ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում, արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, ուստի դիմել են ՀՀ առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով:

«Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և վարեն մոպեդ, ինչպես նաև չափորոշիչները փոխելու: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,- ասաց նա:

Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց, որ կատարվել է նաև ուշացումների մասին վերլուծություն: Ըստ այդմ՝ հունվարի առաջին 18 օրվա ընթացքում 19595 կանչից 1829 ուշացում է եղել, այն է՝ ուշացման դեպքերը 9,5 տոկոս են կազմում, իսկ Երևանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնում եղել է 6 բողոք, որոնցից 4-ը եղել են ուշացումների հետ կապված: Դեկտեմբերին ուշացումների թիվը կազմել է 4,5 տոկոս, եղել է 5 բողոք, որոնք ընդհանուր ուշացումների հետ կապված չեն եղել:

Դավիթ Կարապետյանը նաև նշեց, որ գոյություն ունեն կանչերի մի քանի տեսակներ: Կան կանչեր, որոնք անհետաձգելի բուժօգնություն և սպասարկում են պահանջում, երբ բուժառուի կյանքին ակնհայտորեն վտանգ է սպառնում, նման դեպքերում ժամանումը պետք է  լինի առավելագույնը 20 րոպեում, իսկ կան դեպքեր, երբ բուժառուի ջերմությունը բարձր է, ուստի բուժանձնակազմի ժամանումը կարող է լինել մինչև 60 րոպեի ընթացքում, քանի որ եթե ընթացքում շտապ կանչեր լինեն, անձնակազմը ստիպված կլինի նախ սպասարկել դրանք, ապա՝ մյուսները:

Ամենաշատ կանչերը գրանցվում են 18:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, կանչերի շեշտակի աճ է նկատվում երեկոյան 21:00-23:00-ն, այդ ժամերին է, որ բուժօգնության անձնակազմը կարող է ուշանալ, քանի որ չի հասցնում սպասարկել կանչերը:

Թեմայի շրջանակում անդրադարձ եղավ նաև օրերս շտապօգնության անձնակազմի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այն «դատապարտելի» որակեց, և թեմայի շրջանակում  անդրադարձավ մեկ այլ խնդրի ևս, այն է՝ շտապօգնության կողմից քաղաքացիների զանգերին չպատասխանելուն, և խնդրեց հաջորդ խորհրդակցությանը թվային տվյալներ ներկայացնել, թե զանգերից քանիսն են անպատասխան մնացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր