Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 5-ից կարմիր կրակե ձին բախտի ղեկը հանձնում է երեք կենդանակերպի նշանների       Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 հուն 2024 11:27

Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս.Եթե միայն մեր սփյուռքը տեսներ, թե ինչ իրական կյանք կա Հայաստանում

Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս.Եթե միայն մեր սփյուռքը տեսներ, թե ինչ իրական կյանք կա ՀայաստանումՀայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

«Մի լավ բան #4

Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս: Վերջերս հաճախ եմ եղել մարզային դատարաններում ու մեր բազմաթիվ բնակավայրերում տեսել եմ բարեկարգված փողոցներ ու պուրակներ, նորոգված կրթօջախներ ու հիվանդանոցներ, նորաբաց հյուրատներ ու բիզնեսներ: Ուրախալի են նույնիսկ մարզկենտրոններում երբեմն հանդիպող ճանապարհային խցանումները:

Եթե միայն մեր սփյուռքը տեսներ, թե ինչ իրական կյանք կա Հայաստանում` սոցիալական չարացած ցանցերի բացասականից անդին: Մեր հրաշք բնությանն ավելացել է քաղաքակրթական աշխուժություն»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր