10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

23 հուն 2024 13:44

Սատանովսկին մեծ միջուկային պատերազմ է կանխատեսում

Սատանովսկին մեծ միջուկային պատերազմ է կանխատեսումՄերձավոր Արեւելքում, իհարկե, մեծ պատերազմ լինելու է։ Այս մասին հունվարի 22-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նա չբացառեց, որ պատերազմն, ի վերջո, միջուկային փուլ կանցնի։

Նրա գնահատմամբ՝ իրանցիները բավական առաջ են գնացել Իսրայելի հետ առճակատման մեջ՝ ուղղված հրեական պետության կործանմանը և այժմ նրանք գործադրել են նաև իրենց բոլոր վստահված անձանց Եմենում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում։

Ըստ Սատանովսկու՝ նույն ՀԱՄԱՍ-ն ինքնուրույն չի հարձակվել Իսրայելի վրա։

«Ի վերջո, այս ամենն անխուսափելիորեն կվերածվի մեծ պատերազմի, որը, ամենայն հավանականությամբ, անմիջականորեն կազդի Իրանի վրա։ Իսկ ինչպե՞ս հաղթել Իրանին առանց միջուկային հարվածի։ Իսրայելցիներին դա, դժվար թե, հաջողվի անել։

Մյուս շահագրգիռ կողմերը գոնե պետք է փորձեն չընկնել նրանց միջև: Սա, ամենայն հավանականությամբ, կձախողվի»,-հավելեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր