Մայիսի 5-ից կարմիր կրակե ձին բախտի ղեկը հանձնում է երեք կենդանակերպի նշանների          Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 հուն 2024 13:53

Ո՞րն է իրականում եղել պատճառը Մոսկվայում ադրբեջանցի 10 տարեկան եղբայրների և իրանցու դանակահարության

Ո՞րն է իրականում եղել պատճառը Մոսկվայում ադրբեջանցի 10 տարեկան եղբայրների և իրանցու դանակահարությանՄոսկվայում ադրբեջանցի եղբայրները բնակելի շենքում ներխուժել են հարևանների մեկի՝ իրանցու բնակարան և դանակի հարվածներ հասցրել:

Պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ շենքում բնակվող ադրբեջանցու 10-ամյա երկու որդիները վերելակում վիճաբանել են Իրանից ժամանած 37-ամյա հարևանի հետ։ Shot-ը գրում է, որ դրանից հետո դպրոցականները կանչել են իրենց 24-ամյա եղբորը (տեսանյութում երեք եղբայրներն են) և ներխուժել իրանցու բնակարան։ Տղամարդուն ծեծել են, իսկ տղաներից մեկը դանակի մի քանի հարված է հասցրել նրան։

Իրանցու վիճակը ծանր է՝ խորը վերքերի պատճառով զարգացել է սրտանոթային և շնչառական սուր անբավարարություն, նա միացվել է թոքերի օդափոխության համակարգին։ Հարցաքննության ժամանակ երեխաները պնդել են, որ տղամարդն է առաջինը դանակով հարձակվել իրենց վրա, սակայն շենքի բնակիչները պնդում են, որ ամեն ինչում մեղավոր են եղբայրները։ Նրանց խոսքով՝ տղաներն են սկսել կոպտել իրանցուն, և նման վարքագիծ նրանց մոտ նախկինում էլ է նկատվել ։

Հարուցվել է քրեական գործ։ Ավագ եղբորը սպառնում է 14 տարվա ազատազրկում: Հստակեցվում է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է և պաշտոնապես չի աշխատում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր