Տեսանյութ.Որ հայերին բնաջնջեցին Արցախում, ԱՄՆ-ն ոչինչ չասաց.Այո, վտանգ կա, որ լինելու է ինչ-որ ռազմական գործողություն Հայաստանի հարավում՝ Սյունիքում
«Հնարավոր է, որ էսկալացիայի արդյունքում օդային հարվածներ լինեն արդեն Իրանի դեմ, որի մասին ԱՄՆ-ն ասել է: Եթե լինի պատերազմ Իրանի դեմ, լինելու են Իսրայելը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, հնարավոր է լինեն Ֆրանսիան ու Թուրքիան: Ես չգիտեմ՝ Իրանը ո՞նց է դիմակայելու այդքան ուժերին, Ռուսաստանը չի կարողանալու այս իրավիճակում Իրանին օգնել»,- ընդգծեց Խաչիկյանը:
Նա շարունակեց, որ Իրանի դեպ նման պատերազմի դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը Արեւմուտքին կասեն՝ մենք ուզում ենք օգնել ձեզ, դրա համար պետք է Թուրքիայից բեռները ազատ գան Ադրբեջան, որպեսզի դա օգտագործենք Իրանի դեմ. «Ինչ-որ մի պատրվակով այնպես կանեն, որ աշխարհը աչքերը կփակի եւ իրենք մեկ հարվածով կարող են Սյունիքը վերցնել:
Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժային պոտենցիալը գնալով աճում է, մերը՝ նվազում է: Մեր շուրջ իրավիճակը գնալով դառնում է ավելի անկյուն: Մենք երկու պոտենցիալ դաշնակից ունեինք՝ Ռուսաստանը եւ Իրանը, երկուսի հետ էլ կայուն հարաբերություններ չունենք: Այո, վտանգ կա, որ լինելու է ինչ-որ ռազմական գործողություն Հայաստանի հարավում՝ Սյունիքում, եւ աշխարհը ինչպես միշտ, աչքերը կփակի»: